21 ապրիլի 2012 - 14:25 AMT
Մոսկվայում իրենց գործերն են ներկայացրել երիտասարդ հայ նկարիչները

Ապրիլի 14-ին Մոսկվայում ՀԱԵ «Հայորդաց տանը» Մոսկվայի հայ երիտասարդական ասոցիացիայի աջակցությամբ տեղի ունեցավ հայ նկարիչների ցուցահանդես:

Մասնակիցներից բացի ցուցահանդեսին ներկա էին նաև Մոսկվայի ազգային մշակութային ինքանվարության փոխնախագահ Էդգար Հայրապետյանը, գրող, թարգմանիչ, բանաստեղծուհի Գոհար Ռշտունին, տենոր, Կոմիտասի լավագույն կատարող Գևորգ Հաճյանը: Ներկաներն ու մասնակիցները կարևորեցին այս մշակութային իրադարձությունը: