21 ապրիլի 2012 - 14:30 AMT
Բակո Սահակյանը ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի նախապատրաստական աշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 21-ին այցելել է Շուշի քաղաք, որտեղ ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի շրջանակներում նախատեսվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաեւ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի մասնաճյուղի, արհեստագործական ուսումնարանի եւ մշակույթի նախարարության շենքերի կառուցման եւ վերանորոգման ընթացքին:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ` նշելով, որ տոնական բոլոր միջոցառումները պետք է անցնեն ամենաբարձր մակարդակով:

Երկրի ղեկավարին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: