21 ապրիլի 2012 - 15:50 AMT
Օբամայի ևս երեք թիկնապահների ազատել են աշխատանքից կոլումբիացի մարմնավաճառուհիների հետ սկանդալի պատճառով

ԱՄՆ գաղտնի ծառայությունը հաղորդել է ևս երեք աշխատակիցների պաշտոնանկության մասին, ովքեր առնչություն ունեն Կոլումբիայում մարմնավաճառների սկանդալի հետ: Ավելի վաղ գործակալությունը, որը զբաղվում է նաև ԱՄՆ նախագահի պաշտպանությամբ, հաղորդել էր առաջին երեք հրաժարականների մասին, որոնք կապված են այդ պատմության հետ:

Սկանդալը ծագել է անցած հանգստյան օրերին Բարաք Օբամայի՝ կոլումբիական Կարտահենա քաղաք ժամանելուց առաջ: Հաղորդվում է, որ շուրջ 20 թեթևաբարո կանայք զվարճացրել են գաղտնի ծառայության և Պենտագոնի աշխատողներին հյուրանոցում, որտեղ իջևանել էր ամերիկյան պատվիրակությունը: