Ողբերգությունից է խուսափել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Սանտա Բարբարայում վայրէջքի ժամանակ Բայդենի ինքանթիռը բախվել է թռչունների երամի հետ: Մարդկանցից ոչ ոք չի տուժել, թռչունների ճակատագրի մասին ոչինչ չի ասվում: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 19-ին:
Բայդենը հաջորդ օրն առավոտյան արդեն հեռացել է Կալիֆորնիայից այլ ինքնաթիռով, գրում է Պռավդա.ռու-ն:
Ինչպես նշում է LifeNews-ը, սա առաջին անհաջողությունը չէ, որ պատահում է Բայդենին: Երկու տարի առաջ նրա ինքնաթիռը բախվեց թեթև շարժիչով ինքնաթիռի հետ Նյու Յորքից թռիչք կատարելիս: Այն ժամանակ ևս ոչ ոք չտուժեց: