21 ապրիլի 2012 - 16:17 AMT
Հյուսիսային Կորեան մտադիր է միջուկային փորձարկում կատարել

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը մտադիր է մոտ ժամանակներս միջուկային փորձարկում կատարել: Այդ մասին գրում է Ինտերֆաքսը:

Ինչպես գտնում են Հարավային Կորեայի իշխանությունները, փորձարկումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Հարավկորեական իշխանությունների տվյալների համաձայն` արբանյակից կատարված լուսանկարներում երևում է, որ ԿԺԴՀ միջուկային պոլիգոնում, որտեղ իրականացվել են առաջին երկու միջուկային փորձարկումները, նոր թունել է կառուցվել: