21 ապրիլի 2012 - 16:16 AMT
Փորձագետ. Իրանական բանակի 10 տոկոսը բավարար է քայլերթով Բաքու հասնելու համար

Ադրբեջանի կողմից Կասպից ծովում անցկացված ռազմածովային ուժերի զորավարժություններն ունեն զուտ ցուցադրական և քարոզչական բնույթ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ափինյանը, խոսելով Կասպից ծովում ապրիլի 12-20-ը Ադրբեջանի կողմից անցկացված զորավարժությունների մասին: «Ադրբեջանը դրանով ցանկանում էր ցույց տալ, որ կարող է պաշտպանել այդ տարածքում իր տնտեսական շահերը և, որ կարող է վտանգի դեպքում պատշպանել կառուցվելիք անդրկասպյան գազամուղը»,-ասաց փորձագետը:

Իրանագետ Նվեր Դավթյանը նշեց, որ զորավարժություններն ունեին Իրանի դեմ հնարավոր պատերազմի ակնարկ: Սակայն, ըստ փորձագետի, ինչքան էլ Ադրբեջանը նման ցուցադրական քայլեր անի, դրանք լուրջ չի կարելի ընդունել. «Իրանական բանակի ընդամենը 10 տոկոսը բավարար է քայլերթով Բաքու հասնելու համար»: