21 ապրիլի 2012 - 17:15 AMT
Սոֆիայի վարկանիշային մրցաշարում հայ հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող են սկսել իրենց ելույթները

Սոֆիայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտը, որտեղ իրենց ելույթներն են սկսել հունահռոմեական ոճի ըմբիշները:

Մինչև 55 կգ քաշային կարգում հայ ըմբիշ Ռոման Ամոյանը 1/8 եզրափակչում հաղթանակ է տարել Մարիոս Լոսի (Լեհաստան) նկատմամբ 7:0 հաշվով: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հանդիպելու է Ալեքսանդր Կոսդանտինովի հետ (Բուլղարիա):

Հաղթանակ է տարել մեկ այլ հայ ըմբիշ Սասուն Համբարյանը (66ք/կ): Նա երեք փուլերում 3:1 հաշվով հաղթել է Դանիել Յանեչիչին (Խորվաթիա) և հաջորդ մենամարտում հանդիպելու է սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին:

Ալեքսան Միքայելյանի (60 ք/կ) մրցակիցն է լինելու Պաուլո Ֆուչիլեն (Իտալիա), իսկ Հրաչ Հովհաննիսյանը (84 ք/կ) մրցելու է Ամեր Խրուստանովիչի հետ (Ավստրիա):

Ըմբիշները, ովքեր այս վարկանիշային մրցաշարում դուրս կգան եզրափակիչ, կնվաճեն օլիմպիական ուղեգրեր: