21 ապրիլի 2012 - 17:56 AMT
Ամռանը պատրաստ կլինի «Մանկական եվրատեսիլի» մասին պատմող 3-րդ ֆիլմը

Այս տարի ամռանը «Մանկական եվրատեսիլի» 2 ֆիլմերի հեղինակ Կարեն Խոնթյանի, տեխնիկական անձնակազմի ինչպես նաև մրցույթի երկրպագուների հետ միասին կնկարահանվի 3-րդ ֆիլմը: Այն ավելի ծավալուն կներկայացնի 2011 թվականին Հայաստանում կայացած «Մանկական եվրատեսիլ» մրցույթի և շոուից ստացած տպավորությունների մասին:

Ֆիլմում նաև կցուցադրվի հատուկ այս նախագծի համար հոլանդացի երկրպագուների պատրաստած տեսանյութը, որը պատմում է մրցույթի բեմի, նրանց երկրում երկրպագուների ակտիվության մասին: Ֆիլմում սպասվում է անակնկալ: