4 մայիսի 2004 - 22:14 AMT
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի իշխանություններին` 2003 թվականին այդ երկրներում ընթացած ընտրությունների լուսաբանումը սահմանափակելու համար: Միեւնույն ժամանակ, երեկ` Մամուլի միջազգային օրը հրապարակված իր զեկույցում կազմակերպությունը Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի նախագահներին ընդգրկել է «գիշատիչների ցուցակում», քանզի նրանց վարչակարգերն անցած տարվա ընթացքում հատկապես թշնամաբար են տրամադրված եղել անկախ մամուլի գործունեության նկատմամբ: