23 ապրիլի 2012 - 14:53 AMT
Ապրիլի 24-ին Բեյրութում Թուրքիայի դեսպանատան մոտ որպես բողոքի նշան կայրվի թուրքական դրոշը

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի օրը Բեյրութում Հայոց ցեղասպանության դեսպանատան մոտ տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ Ցեղասպանության ուրացման թուրքական քաղաքականություն: Բողոքի ակցիային կմասնակցի շուրջ 5 հազար մարդ: Ակցիայի մասնակիցները պատրաստվում են այրել Թուրքիայի դրոշը որպես բողոքի նշան 20 դարի սկզբին գործած ոճրագործությունը ճանաչելու Անկարայի մերժման դեմ:

Մինչ այդ Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում կմատուցվի պատարագ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, որից հետո Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստման հանձնախումբը բողոքի քայլերթ կանցկացնի, որը կմեկնարկի կթողիկոսության բակում և կավարտվի թուրքական դեսպանատան մոտ: Քայլերթին կմասնակցեն բոլոր երեք ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները: