PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը ասել է, որ չինական Տայյուանի քաղաքի երկրորդ վարկանիշային մրցաշարում հայ ազատ ոճի ըմբիշներից հանդես կգան Արթուր Բաղդասարյանը (60կգ ք/կ), Մուսա Մուրթազալիևը (74կգ ք/կ), Էդգար Ենոքյանը (96կգ ք/կ) և Ռուսլան Բասիևը (120կգ ք/կ):
«Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Էդգարի և Ռուսլանի հետ Սոֆիայից կուղևորվի Չինաստան, իսկ ես Արթուրի և Մուսայի հետ վաղն առավոտյան կմեկնեմ Երևանից»,-ասել է Ենոքյանը:
Չինաստանի մրցաշարը տեղի կունենա ապրիլի 27-29, իսկ վերջին մրցաշարը տեղի կունենա Հելսինկիում` մայիսի 4-6:
Հայաստանի ազատ ոճի ըմբիշներից Օլիմպիական ուղեգրեր ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), 2012թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ ք/կ):