23 ապրիլի 2012 - 15:26 AMT
Պերճ Ստեփանյան. Հայկական կողմը Ցեղասպանության մասին թուրքական ապատեղեկատվությանը համարժեք պատասխան չի տալիս

Հայկական կողմը դեռևս չի կարողանում ճիշտ պատասխան տալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի խեղաթյուրմանը: Այս մասին ապրիլի 23-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի պետական համալսարանի հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը: Որպես օրինակ նա բերել է Ռուսաստանում իբր ռուսական պաշտոնական փաստաթղթերի հիման վրա տպագրված գիրքը, ըստ որի, Ցեղասպանություն «իրականացվել է հայերի կողմից, այլ ոչ թե նրանց դեմ»: Ընդ որում, նա նկատել է, որ այդ գիրքը և դրա նմանները, պրիմիտիվ կեղծիքներ են, որոնք փորձում են ցույց տալ, որ «մածունը սև է,այլ ոչ թե սպիտակ»:

Ստեփանյանը նաև հավելել է, որ վերջին տարիների ընթացքում իրենց հրատարակչությունում լույս է տեսել Ցեղասպանության խնդրին նվիրված 27 գիրք: