23 ապրիլի 2012 - 18:06 AMT
ՀՀ նախագահի մասնակցությամբ մարել են «Հայ գրատպության 500-ամյակին» նվիրված նամականիշը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված «Երևան 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման հանդիսավոր արարողության շրջանակում տեղի է ունեցել նաև «Հայ գրատպության 500-ամյակը. Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» թեմայով նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:

Նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և «Հայփոստ թրասթ մենեջմենթի» հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:

Անի Գևորգյանի դիզայնով նամականիշը զարդարված է մանրանկարներով, Մատենադարանի և Վենետիկի պատկերներով, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: