23 ապրիլի 2012 - 18:42 AMT
Վաղը «Նարեկացի» արվեստի միությունը կկազմակերպի «Ոգեկոչում արվեստի շնչով» միջոցառումը

Ինչպես ամեն տարի, այս ապրիլի 24-ին ևս «Նարեկացի» արվեստի միության սրահում տեղի կունենա Հայոց Մեծ Եղեռնին նվիրված «Ոգեկոչում արվեստի շնչով» հիշատակի երեկոն: Երեկոյի համերգային հատվածում ելույթ են ունենալու բարդ երգիչ Վահան Արծրունին, սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, «Կոնցենտուս» լարային քառյակը, «Նարեկացի» ժողնվագարանների համույթը (գեղ. ղեկավար` Հովիկ Սահակյան), «Միհր» թատրոնը (գեղ. ղեկավար` Ցոլակ Մլքե-Գալստյան), «Փարոս» երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայելյան):

Բացի դրանից, միության ցուցասրահում բացվելու է ցուցահանդես: