23 ապրիլի 2012 - 19:54 AMT
Երևանում տեղի է ունեցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի «Բուերի թևեր» առաջին գավաթը

Երևանում կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի «Բուերի թևեր» առաջին գավաթը 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների աշակերտների համար: «Նման ինտելեկտուալ մրցաշարերի կարևորությունը նրանում է, որ նորեկները սկսում են հասկանալ, որ ուղեղն աշխատեցնելը երբեք վնաս չէ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է մրցաշարի կազմակերպիչներից մեկը, «Լուդուս» ինտելեկտուալ զարգացման կենտրոնի տնօրեն Նատալյա Մանուսաջյանը:

Մրցաշարին մասնակցել են 10 թիմեր: «Բուերի թևեր» գավաթի հաղթող է դարձել «Հաղթանակ» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է «Արմադան», երրորդ տեղը՝ «Ինտելեկտուալ ութնյակը»:

Մրցաշարը կազմակերպվել է «Լուդուս» կենտրոնի և «Ֆինանսական ակադեմիայի» կողմից, որը հովանավորել է գավաթը: