23 ապրիլի 2012 - 20:27 AMT
Երևանում մեկնարկել է ավանդական ջահերով երթը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Երևանում մեկնարկել է ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպված ջահերով երթը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Երթը սկսվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ և կընթանա ավանդական ուղով` Բաղրամյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդի բլուրը: Հայոց ցեղասպանության զոհերի Հուշահամալիրում ցույց կկայանա: Ակցիայի մասնակիցները հրկիզել են Թուրքիայի դրոշը` որպես թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Այրվող թուրքական դրոշից էլ վառվել են ջահերը:

Երևանում ջահերով երթը տեղի է ունենում 13-րդ անգամ: Անցյալ տարի երթին պաշտոնապես մասնակցել են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: