23 ապրիլի 2012 - 20:46 AMT
Կիրո Մանոյան. Ջահերի երթով մենք «Ո'չ» ենք ասում Թուրքիային և տեր կանգնում մեր ուխտին

Ամեն տարի ապրիլի 23-ի այս երթը ուխտ է` որպես մեր նահատակների կտակի իրականացում: Այդ մասին ավանդական ջահերով երթի ժամանակ ասել է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Մեր այս ուխտի վերանորոգումը լցված է գիտակցությամբ և համոզումով, որ մի օր մենք վերատիրանալու ենք մեր բոլոր իրավունքներին: Այդ իրավունքների մեջ մտնում է նաև Արևմտյան Հայաստանի ազատագրումը: Ես ողջունում եմ պահանջատեր երիտասարդությանը, այս երթով մենք «Ո'չ» ենք ասում Թուրքիային և տեր կանգնում մեր ուխտին»,- ընդգծել է նա:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար, պատմաբան Լևոն Մկրտչյանն իր հերթին նշել է, որ «այս ջահակիր երթով մենք վերցնում ենք մի էստաֆետ, որը փոխանցվելու է մեր երեխաներին այնքան ժամանակ, մինչև մենք կունենանք մեր միասնական Հայաստանը»: «Չկա ճանաչում առանց հատուցման, արդարության վերականգումը նշանակում է հայի` իր ամբողջական հայրենիքում պետականության կառուցում»,- ասել է նա: