23 ապրիլի 2012 - 22:20 AMT
Բակո Սահակյանը Արցախի նախագահի պաշտոնի առաջին թեկնածուն է

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսվում է անցկացնել նախագահական ընտրություններ:

Ապրիլի 20-ից մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը, որը կավարտվի մայիսի 5-ին` ժամը 18:00-ին:

Ինչպես հայտնել է Karabakh-open.info-ն` հղում կատարելով ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանին, ապրիլի 23-ին ինքնառաջադրվելու համար իր փաստաթղթերն է հանձնել գործող նախագահ Բակո Սահակյանը: Նա առայժմ միակ թեկնածուն է: