23 ապրիլի 2012 - 22:21 AMT
Արցախում ամենամյա պահանջատիրական ջահաերթ է տեղի ունենում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Արցախում մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ամեն տարի անցկացվող պահանջատիրական ջահաերթը, որը նախաձեռնել են ՀՅԴ Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունները։

Ջահաերթը մեկնարկել է Ասկերան քաղաքի եկեղեցու բակից, որտեղից երթի մասնակիցները ուղևորվել են դեպի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցի, որից հետո էլ նրանք կճանապարհվեն Ստեփանակերտի հուշահամալիր:

Ջահաերթին մասնակցում են Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջանների և Ստեփանակերտի հարյուրից ավելի երիտասարդներ, հաղորդում է Karabakh-open.info-ն։