6 մայիսի 2004 - 18:26 AMT
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԱՊՐԻԼԻ 5-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՓԱՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ազգային միաբանություն» կուսակցության կողմից ապրիլի 5-ին կազմակերպած հանրահավաքի ընթացքում լրագրողների վրա հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել Հայաստանի Քրեական օրենսգրքի «խուլիգանության» համար հոդվածով: ՀՀ Ոստիկանության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, ներկայումս աշխատանք է տարվում լրագրողներին ծեծի ենթարկած եւ նրանց աուդիո-եւ տեսատեխնիկան վնասած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: