24 ապրիլի 2012 - 12:34 AMT
ԱՀՀ. Օբամայի հայտարարությունը հաստատեց անցյալից դասեր քաղելու անհրաժեշտությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը ԱՄՆ Հոլոքոսթի թանգարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա շեմին մեկ անգամ ևս հաստատեց անցյալից դասեր քաղելու անհրաժեշտությունը՝ «այլևս երբեք» արտահայտությանը իր ճշմարիտ իմաստը հաղորդելու համար: «Նշելով Հոլոքոսթի տարելիքցը՝ Համագումարը համերաշխություն է հայտնում հրեա ժողովրդի հետ, հարգում զոհվածների հիշատակը»,-ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ելույթ ունենալով Հոլոքոսթի թանգարանում՝ Օբաման, մեջբերելով Հոլոքոսթը վերապրած Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի խոսքերը, հայտարարել է, որ «զանգվածային սպանությունների ու ցեղասպանության կանխարգելումը բխում է ամերիկյան ժողովրդի շահերից և ԱՄՆ բարոյական պատասխանատվության հիմքն է կազմում», իսկ ճանաչումն առանց համապատասխան գործողությունների ոչինչ չի փոխի:

Էլի Վիզելը, որը ճանաճում է նաև Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է ժամանակին, որ Հոլոքոսթի հիմնական ողբերգությունն այն է, որ դա կարող էր կանխվել: