24 ապրիլի 2012 - 14:25 AMT
Արմեն Աշոտյան. Լավագույն պատասխանը Ցեղասպանությունն ոճրագործողներին կլինի հզոր Հայաստանի կառուցումը

«Ցեղասպանությունն ոճրագործողներին տրվող լավագույն պատասխանը կլինի ուժեղ հայոց պետության կառուցումը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ծիծեռնակաբերդ կատարած այցի ժամանակ:

«Հայերի ոչնչացումը իրենց պետությունում անհնար է: Եվ որքան ուժեղ լինի հայոց պետությունը, հայկական պետականությունը, այնքան դա կպախարակի թուրքերի ցեղասպանության գաղափարախոսությունը, ովքեր մինչ օրս երազում են երկրի երեսից ջնջել Հայաստանը»,-հավելել է Աշոտյանը: