24 ապրիլի 2012 - 15:32 AMT
Պավլոս Գերուլանոս. Ողջ մարդկությունը պետք է միաձայն ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը

Ողջ մարդկությունը պետք է միաձայն ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը՝ ցեղասպանությունների և մարդու իրավունքների խախտումների հետ պայքարի համար: Այդ մասին, ելույթ ունենալով Աթենքի Ռազմական թանգարանի կողմից կազմակերպված և Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, հայտարարել է Հունաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Պավլոս Գերուլանոսը: Նա նաև ներկաներին փոխանցել է Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադեմոսի ողջույնները:

Խոսելով հայերի հանդեպ հույների ջերմ վերաբերմունքի մասին՝ Գերուլանոսը նշել է, որ երկու ժողովուրդներն անցել են գրեթե նույն ուղին:Եվ այդ առումով հատուկ նշանակություն է ստանում այն փաստը, որ Հունաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և այստեղ երևում է նրա քաղաքական դիրքորոշումը, գրում է «Ազատ օր» թերթը: