24 ապրիլի 2012 - 23:29 AMT
Կալիֆորնիայի Լոնգ Բիչ համալսարանում տեղի է ունեցել «Screamers» ֆիլմի ցուցադրությունը

Կալիֆորնիայի պետական համալսարանի ՀՈւԱ-ն` Հայ ուսանողական ասոցիացիան, կազմակերպել է «Screamers» ֆիլմի ցուցադրությունը` նվիրված Հայոց եղեռնի 97-րդ տարելիցին: Ֆիլմը պատմում է System of a Down ռոք-խմբի` Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին միանալու մասին: Ցեղասպանության վերապրողներից է եղել նաև խմբի մենակատար Սերժ Թանկյանի պապիկը: ASA-ն կազմակերպել է փաստագրական ֆիլմի ցուցադրությունը` ուսանողների շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկություն տարածելու նպատակով: Ինչպես հայտարարել է ASA-ի նախագահ Վահան Մեզիյանը, չնայած բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, մյուսները, ինչպես ԱՄՆ և Իսրայելը, չեն օգտագործում Ցեղասպանություն բառը` Թուրքիայի հետ քաղաքական խնդիրներից խուսափելու համար: Ըստ նրա, ճանաչումը կնպաստի Հայ ժողովրդի և մշակույթի զարգացմանը:

Ֆիլմի հեղինակները պնդում են, որ եթե աշխարհն իմանար` ինչ էր պատահել հայերի հետ, ապա Հոլոքոստն ու Ռուանդայի ցեղասպանությունը հնարավոր կիներ կանխել:

ASA-ն ծրագրում է ակտիվորեն մասնակցել «ցեղասպանություն» բառի տարածմանը սոցիալական կայքերի միջոցով` ավելի շատ տեղեկացվածություն ապահովելու համար: ASA-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հաջորդ տարի կփորձեն ավելի մեծ մասշտաբի միջոցառում կազմակերպել: