24 ապրիլի 2012 - 20:40 AMT
Վլադիմիր Ժիրինովսկի. Թուրքիան պետք է պատասխան տա Հայոց ցեղասպանության համար

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ապրիլի 24-ին Մոսկվայում մասնակցել է «Հայոց ցեղասպանություն` մարդկության դեմ հանցագործություն» ցույցին:

Ինչպես ասվում է կուսակցության հաղորդագրությունում, ըստ ավանդույթի, ամեն տարի Մոսկվայի հայերը հավաքվում են նախնիների հիշատակը հարգելու համար, ովքեր մահացել են Ցեղասպանության ժամանակ: Ժիրինովսկին, ելույթ ունենալով ցույցի ժամանակ, նշել է, որ հայ ժողովրդի ճակատագիրը բարդ է, և նրա գոյության տարիներին չափազանց շատ ցնցումներ է ապրել: Բայց ամենասարսափելին դարձել է Ցեղասպանությունը:

ՌԼԴԿ առաջնորդը նշել է, որ անցյալւ չի կարելի փոխել, բայց անհրաժեշտ է բոլոր իրավական մեթոդներով պատասխանատվության ենթարկել թուրքական կառավարությանը: «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ դուք միշտ կարող եք ստանալ ՌԼԴԿ աջակցությունը»,- նշել է նա:

«Հաջողություններ ենք մաղթում հայ ժողովրդին: Կեցցե Հայաստանը: Կեցցեն հայերը: Ազատություն Արևմտյան Հայաստանին»,- ասել է Ժիրինովսկին: