24 ապրիլի 2012 - 22:54 AMT
Forbes-ի նոր ինտերնետ ծառայությունը թույլ կտա հետևել համաշխարհային հարուստների վարկանիշի փոփոխություններին

Անվանի Forbes գործարար ամսագիրը գործարկել է նոր ինտերնետ ծառայություն, որը թույլ է տալիս օնլայն ռեժիմով հետևել համաշխարհային հարուստների վարկանիշում դասավորության փոփոխություններին: Այդ մասին ասվում է հրատարակության պաշտոնական կայքում:

Real-Time Billionaires ծառայության վարկանիշում ներկայացվելու են 50 հորիզոնականներ, որոնք նորացվելու են յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ, սկսած Նյու Յորքի ֆոնդային բորսայում բացման պահից, գրում է ՌԻԱ Նովոստին:

Վարկանիշի ստեղծողներն առաջարկում են օգտագործողներին ամեն օր տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչպես են հաջողակ գործարարները թեթևությամբ միլիոններ կորցնում և կրկին վաստակում: