24 ապրիլի 2012 - 23:04 AMT
Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Բելառուսում

Ապրիլի 24-ին Բելառուսի Հանրապետության հայ համայնքային կազմակերպությունները և ՀՀ դեսպանությունն անցկացրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում, որը տեղի ունեցավ Մինսկի Կենտրոնական զինվորական գերեզմանոցում տեղադրված խաչքարի մոտ: Միջոցառմանը մասնակցեցին Բելառուսի տարբեր ազգային համայնքների ներկայացուցիչներ: Զոհերի հիշատակին ծաղկեպսակներ դրվեցին, այնուհետև ելույթ ունեցան ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարները: Միջոցառմանը առավել ակտիվ մասնակցեցին Բելառուսի հայկական երիտասարդական կազմակերպությունները: Ընդհանուր թվով շուրջ 150 հայ երիտասարդներ ժամանել էին Բելառուսի բոլոր մարզերից միջոցառմանը մասնակցելու նպատակով: