25 ապրիլի 2012 - 10:34 AMT
«Ժողովուրդ». ԲՀԿ-ն գործի է դրել «Նոյ» օղու, գինու և կոնյակի գործարանը

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ ԲՀԿ-ն Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչներից ձայներ հավաքելու նոր մեթոդ է մշակել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» օղու, գինու և կոնյակի գործարանն այդ մարզերի գյուղացիների հետ նախընտրական այս ժամանակահատվածում պայմանագրեր է կնքել աշնանը խաղող մթերելու մասին` ձեռքի հետ էլ զգուշացնելհվ, որ եթե ԲՀԿ-ին ձայն չտան, ապա գործարքը չեղյալ կհայտարարվի: Ու երբ ընտրություններին մասնակից այլ կուսակցություններից քարոզարշավի շրջանակներում ձայն են խնդրել այդ գյուղացիներից, նրանք ասել են, թե արդեն ԲՀԿ-ի հետ կնքված պայմանագիր ունեն: Աժ պատգամավոր ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հերքել է այդ լուրերը` դրանք որակելով որպես անհեթեթություն: