25 ապրիլի 2012 - 16:50 AMT
Վախճանվել է լուսանկարչության վարպետ Ազատ Մանուկյանը

Վախճանվել է լուսանկարչության վարպետ, տարբեր լուսանկարչական մրցույթների դափնեկիր, Վրաստանի լրագրողների միության անդամ, «Վերնատուն» հայ գրողների միության անդամ Ազատ Մանուկյանը: Այդ մասին ավում է «Հայարտուն» հայ-վրացական մշակութային կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

Ազատ Մանուկյանը ծնվել է 1937թ. Հայաստանում, Ջրառատ գյուղում: Նրա հայրը Կարսից էր, որը 1918թ. Կարսի կոտորածից հետո տեղափոխվել էր Ալեքսանդրոպոլ: Երբ նա 3-4 տարեկան էր ընտանիքը տեղափոխվեց Թբիլիսի, որտեղ ապրում էին նրա մոր ծնողները:

Ազատ Մանուկյանի արվեստը բարձր է գնահատվել տարբեր ստեղծագործական մրցույթներում: 1971թ. նա դարձավ Լուսանկարչության համառուսաստանյան մրցույթի դափնեկիր, երեք անգամ ճանաչվել է «Թբիլ-ֆոտոյի լավագույն ֆոտովարպետ»: