25 ապրիլի 2012 - 16:17 AMT
Իրանի զինվորականները կհետևեն Թուրքիայի ռազմածովային զորավարժություններին

Թուրքիայում մեկնարկող «Ծովառյուծ 2012» զորավարժությունները կանցնեն Իրանից ռազմական դիտորդների մասնակցությամբ:

«Ծովառյուծ 2012» զորավարժությունները կմեկնարկեն այսօր Էգեյան ծովում և Իզմիրի առափնյա շրջանում: Որպես դիտորդ կմասնակցեն Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի փորձագետները, ինչպես նաև ռազմական դիտորդներ այլ երկրներից: