25 ապրիլի 2012 - 16:28 AMT
Դպրոցների մի խումբ ուսուցիչների շնորհվել են որակավորման առաջին աստիճանի տարակարգեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հանրակրթական դպրոցների մի խումբ ուսուցիչների շնորհվել են որակավորման առաջին աստիճանի տարակարգեր: ԿԳՆ-ից հայտնում են, որ տարակարգերի շնորհումը հանրակրթության ոլորտում իրականացված բարեփոխումների գերակա սկզբունքներից է, որի նպատակը հանրակրթության ոլորտում արհեստավարժ մասնագետների խրախուսումն է ու համապատասխանաբար կրթության որակի բարձրացումը:

Համաձայն հրամանի` համապատասխան ուսումնական հաստատություններին կտրամադրվեն ֆինանսական միջոցներ՝ ՀՀ կառավարության սահմանած չափով տվյալ ուսուցիչներին հավելավճար տալու համար։