Երեքշաբթի 721 գրոհային է հանձնվել Սիրիայի կառավարական անվտանգության ուժերին երկրի տարբեր քաղաքներում ու շրջաններում: Ըստ հասած տեղեկությունների, կիրակի օրը Հոմսում հանձնվել է 322 գրոհային, ուրբաթ օրը՝ 248:
Անցնելով օրենքով սահմանված կարգով, պարտավորվելով այլևս զենք չկրել և չմասնակցել դիվերսիաներին, այդ անձիք ազատ կարձակվեն, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:
Ըստ Քոֆի Աննանի նախագծի, ապրիլի 12-ից Սիրիայում հրադադար է հաստատվել կառավարական զորքերի ու զինյալ գրոհայինների միջև: