25 ապրիլի 2012 - 18:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայ լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը Հայաստանում նշեց 80-ամյակը

Ապրիլի 25-ին “Մոսկվա” կինոթատրոնում տեղի ունեցավ Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառում:

Այն կազմակերպել էր ազգային Օլիմպիական կոմիտեն: Միջոցառմանը ցուցադրվեց Էդվին Գրիգորյանի ֆիլմը, որը պատմում էր հայ լեգենդար բռնցքամարտիկի անցած ճանապարհի մասին:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց Ենգիբարյանին` մաղթելով երկար ու առողջ տարիների կյանք. “Մենք դեռ անցած տարի, երբ Երևանում բռնցքամարտի դպրոցը կոչվեց Ենգիբարյանի անվամբ` պայմանավորվեցինք, որ այս տարի մեր շատ սիրելի մարզիկը ԱՄՆ-ից կգա Հայաստան և միասին կնշենք նրա տարեդարձը”:

Ենգիբարյանին շնորհավորական ուղերձներ էին հղել մի շարք կառույցներ, այդ թվում նաև Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիան:

ՖՈՏՈՇԱՐՔ