25 ապրիլի 2012 - 19:55 AMT
ԿԸՀ ղեկավարը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ անձնագրում կնիքների համար ներկն ընտրությունների օրն անհետանում է 12 ժամվա ընթացքում

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը կեղծ է անվանել ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը, որ անձնագրում կնիքի համար ներկը, որը դրվելու է ընտրությունների օրը, արագ չորանում է, ինչը թույլ է տալիս ևս մեկ անգամ մասնակցել քվեարկությանը:

«Դա սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա:

Մուկուչյանը նշել է, որ կնիքի համար ներկը պատվիրված է արտասահմաներում և արդեն բերվել է ԿԸՀ: Նա հրավիրել է հոդվածի հեղինակին և «նրա վստահված անձանց» գալ ԿԸՀ և ցանկացած արկղից ընտրել ներկ ու փորձել այն անձնագրերի վրա համոզվելու համար, որ ներկը չի անհետանա 12 ժամվա ընթացքում:

«Հաշվի առնելով, որ սուտը մեղք է, մենք 12 ժամ անց կաղոթենք այդ ստի համար»,- հեգնանքով նշել է ԿԸՀ ղեկավարը: