25 ապրիլի 2012 - 20:04 AMT
Մոլդովայի ԱԳՆ-ն ետ է կանչել իր դեսպանին Մոսկվայից

Մոլդովայի ԱԳՆ ղեկավար Յուրի Լյանկեն Ռուսաստանից ետ է կանչել դեսպան Անդրեյ Նեգուցուին: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Մոլդովայի կառավարության մամլո ծառայությունը:

Մի շարք փորձագետներ դեսպանին ետ կանչելը կապել են նրա հայտարարության հետ այն մասին, որ Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրս բերումը վտանգավոր է Մոլդովայի համար: