25 ապրիլի 2012 - 21:06 AMT
Հաղթանակի դեպքում Օլանդը մտադիր է հարուստ ֆրանսիացիներից գանձել 15-ական մլրդ եվրո լրացուցիչ հարկեր

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջին տեղը զբաղեցրած սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում նա ունևոր ֆրանսիացիներից գանձելու է 15-ական մլրդ եվրո լրացուցիչ հարկեր:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, թեկնածուի հաղթանակի դեպքում նա խոստացել է թույլ չտալ ԱԱՀ աճ:

«Իմ կողմից հայտարարված հարկային միջոցները, որոնք ուղղված են պետական ֆինանսների առողջացմանը, ամենահարուստ տնտեսությունների նկատմամբ կազմում են 15 մլրդ եվրո»,- ասել է նա: