28 մարտի 2003 - 21:40 AMT
ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԾՈՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ
Ռուսաստանի Պետական Դումայի փոխխոսնակ, Ռուսաստանի հայերի միության վարչության անդամ, հայտնի բեւեռախույզ եւ գիտնական Արթուր Չիլինգարովը պարգեւատրվել է «Ծովային ծառայությունների համար» ռուսաստանյան շքանշանով: «Դուք կարողացել եք հասցնել Ձեր ճակատագիրը ամենաբարձր ցուցանիշի, միացնել Ձեր ուղին ամբողջ Ռուսաստանի հետ, եւ առանց Ձեր հաջողության հնարավոր չի եղել երկրի հաջողությունն ամբողջությամբ»,- ասել է այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` հանձնելով շքանշանը մեր հայրենակցին: