25 ապրիլի 2012 - 21:15 AMT
Գյուլն Իսրայելի ռազմական հռետորությունն Իրանի նկատմամբ սխալ է համարում

«Թել Ավիվը սխալվում է՝ թշնամական հռետորություն օգտագործելով Թեհրանի նկատմամբ: Միայն դիվանագիտական ճանապարհով կարելի է լուծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները»,- ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Foreign Policy ամսագրին տված հարցազրույցում: «Ես այն մարդկանց թվից եմ, ով կարծում է, որ այդ հարցը պետք է լուծել դիվանագիտության ճանապարհով»,- ասել է Թուրքիայի նախագահը: