25 ապրիլի 2012 - 21:25 AMT
Իրանցի մասնագետները գաղտնազերծել են ամերիկյան անօդաչու թռչող սարքը

Իրանի մասնագետները գաղտնազերծել են ամերիկյան անօդաչու թռչող սարքի տվյալները, մեջբերում է Press-TV հեռուստաալիքն ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդիի խոսքերը:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաջողությամբ գաղտնազերծել է Իրանում իջեցված RQ Sentinel անօդաչու թռչող սարքի գրությունները»: