25 ապրիլի 2012 - 21:30 AMT
Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ զրուցել է Ղարաբաղի շուրջ բանակցությունների ներկա դրության մասին

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի հետ, հաղորդում է Տրենդը:

Հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ բանակցությունների ներկա վիճակը: