25 ապրիլի 2012 - 21:47 AMT
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խստորեն վերահսկում է Պարսից ծոցում ԱՄՆ ուժերին

ԱՄՆ-ը խոստովանում է, որ իր ուժերը Պարսից ծոցում գտնվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խիստ հսկողության տակ, այսօր հայտարարել է ԻՀՊԿ ծովային ուժերի հրամանատար Ալի Ֆադավին:

Նրա խոսքով, ամերիկյան ուժերին անհրաժեշտ է ԻՀՊԿ թույլտվությունը տարածաշրջանային ջրերում ցանկացած վերադասավորության համար: