25 ապրիլի 2012 - 21:41 AMT
Լեհաստանը և Ուկրաինան համաձայնության են հանգել «Օդեսսա-Բրոդի» նավթատարով ադրբեջանական նավթի առաքումների հարցում

Լեհաստանը և Ուկրաինան համաձայնության են հանգել «Օդեսսա-Բրոդի» նավթատարով ադրբեջանական նավթի առաքումների հարցում, հաղորդում է Segodnya.ua-ն:

Նավթատարի, որը կմիացներ Օդեսսան և լեհական Պլոցկը, շինարարությունը հեռանկարային է անվանել Մարչին Մոսկալևիչը, ով նավթատարի լեհական մասը կառավարող «Բարեկամություն» ընկերության ղեկավարն է:

Նա նաև նշել է պայմանները, որոնց դեպքում Լեհաստանը կհամաձայնվի մասնակցել նախագծին: Մասնավորապես, լեհական կողմին անհրաժեշտ են տարեկան 10 մլն տոննա ծավալով ադրբեջանական նավթի մատակարարման երաշխիքները: