25 ապրիլի 2012 - 21:57 AMT
77 հոգու սպանած Բրեյվիկը պնդում է, որ իր ամեղսունակության մասին եզրակացությունը «80 տոկոսով հորինված» է

Նորվեգացի Անդերս Բրեյվիկը, ով մեղադրվում է 2011-ի հուլիսին երկու ահաբեկչություն կատարելու մեջ, դատարանում հայտարարել է այն մասին, որ իր ամեղսունակության մասին եզրակացությունը «80 տոկոսով հորինված» է:

Նա հայտարարում է այն մասին, որ հիանալի հիշում է հոգեբույժների հետ զրույցների բովանդակությունը, բայց այն, ինչ նա կարդացել է նրանց զեկույցում, ընդամենը հորինվածք է:

«Նրանք դիտավորյալ ցանկանում են ինձ որպես խելագար ցույց տալ»,- ասել է Բրեյվիկը: