25 ապրիլի 2012 - 21:58 AMT
Հայաստանի նախագահը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է ճանապարհային հիմնանորոգման աշխատանքների ընթացքի հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով այցելել է Գեղարքունիքի մարզ: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, պետության ղեկավարը ծանոթացել է ճանապարհային հիմնանորոգման աշխատանքների ընթացքի հետ:

Սերժ Սարգսյանը Վարդենիսում այցել է Մհեր Մկրտչյանի անվան Մշակույթի տուն, որտեղ ծանոթացել է այս մշակութային հաստատության վերանորոգման գործընթացի հետ:

Այցի ընթացքում նա ծանոթացել է նաև Վաղաշեն համայնքի Մշակույթի տան վերակառուցման ընթացքի հետ: