26 ապրիլի 2012 - 09:51 AMT
«Առավոտ». Գագիկ Ծառուկյանի պիջակի տակի զենքը գայլերի և բորենիների համար է

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին լրագրողներին խնդրեց իրենց մի կարճ ժամանակ մենակ թողնել մարզիկների և մարզիչների հետ` մասնագիտական որոշ հարցերի շուրջ զրուցելու համար: Եվ մինչև լրագրողները դուրս կգային դահլիճից, ՀԱՕԿ նախագահն ասաց. «Որոշ լրատվամիջոցներ շտապեցին գրել, թե քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանի պիջակի տակից զենք է երևացել:

Բայց ուզում եմ իմանաք, որ այդ զենքը ոչ թե մարդկանց, այլ գայլերի և բորենիների համար է»: