26 ապրիլի 2012 - 10:04 AMT
«Երկիր». Աշոտ Ղահրամանյանի և Նահապետ Գևորգյանի հարաբերությունները հարթ չեն ընթանում

«Երկիրը» գրում է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ՀՀԿ համամասնական ցուցակում 32-րդ անցողիկ հորիզոնականը զբաղեցնող Նահապետ Գևորգյանի (Նովոյի) հարաբերությունները հարթ չեն ընթանում: ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը և ՀՀԿ պատգամավորության թեկնածուն, ըստ թերթի աղբյուրների, շարունակ խնդիրներ են ունենում ձայների վերահսկողության և պատասխանատվություն կրելու տեսանկյունից: Մարզպետը դժգոհ է,որ ցուցակում անցողիկ տեղ զբաղեցրած Գևորգյանը համարժեք աշխատանքով շնորհակալություն չի հայտնում կուսակցությանը, և թեկնածուի չկատարած աշխատանքը մնում է իր ուսերին: Թերթի աղբյուրները պնդում են, որ թեև Գևորգյանը թեթևակի աշխատանք է տանում Արմավիրում և հարևան գյուղերում, բայց ղեկավարությանը աշխատանքը ուռճացված է ներկայացնում: