26 ապրիլի 2012 - 11:52 AMT
Ռիո դե Ժանեյրոյում կանցկացվի ATP- 500 մրցաշարը, որը կներառվի 2014թ օրացույցում

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում կանցկացվի ATP- 500 մրցաշարը, որը կներառվի 2014թ օրացույցում: Տվյալ փոփոխության պատճառով կտուժի Սան Խոսեի` SAP Open կոչվող մրցաշարը, որն անցկացվում է արդեն 123 տարի:

2014թ խաղաշրջանից սկսած այն կանցկացվի Մեմֆիսում` Բրազիլիայում անցկացվող մրցաշարի փոխարեն:

ATP տնօրենների խորհուրդը այս շաբաթ հաստատել է ամերիկյան մրցաշարի անդամակցության վաճառքը` հօգուտ Բրազիլիայի մրցումների: ATP 2014 և 2015թ օրացույցում անհրաժեշտ փոփոխություններն ավելի ուշ կիրականացնի, հաղորդում է Eurosport-ը: