26 ապրիլի 2012 - 12:34 AMT
Հայաստանն ու Քաթարը մտադիր են համագործակցել բնապահպանության ոլորտում

Ապրիլի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Քաթարի կառավարության հետ` շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը: Այս առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդգծել է, որ բոլոր անհրաժեշտ գործընթացներն արդեն իրականացվել են:

Սույն Համաձայնագիրը կարող է լուրջ գիտատեխնիկական և տնտեսական հիմք հանդիսանալ մեր երկրի նաև բնապահպանական մոտեցման շնորհիվ Քաթարի Պետության հետ դիվանագիտական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: