12 մայիսի 2004 - 00:07 AMT
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԱՊՐԻԼԻ 5-Ի ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՎ ԱՌԱՋԻՆ ԿԱՍԿԱԾՅԱԼԸ
Երեւան քաղաքի դատախազությունը շարունակում է ապրիլի 5-ի «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնությունների փաստով հարուցված գործի քննությունը: Ինչպես «Արմենպրեսս» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, առայժմ պարզվել Է, որ լրագրողների վրա հարձակվածների եւ նրանց ֆոտո եւ տեսախցիկները ջարդողների թվում եղել է Երեւան քաղաքի բնակիչ Աշոտ Ավետիսյանը (ծնվ.1969թ.) «Բանգլադեշցի Հրո» մականունով: