26 ապրիլի 2012 - 13:52 AMT
Առաջին անգամ Մայամիի Դեյդի քոլեջում տեղի ունեցան Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ

Առաջին անգամ Մայամիի Դեյդի քոլեջում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Շուրջ 200 ուսանողներ և դասախոսներ մասնակցել են միջոցառմանը:

Դոկտոր Ջեֆրի Թոմասը, լինելով քոլեջի դեկաններից մեկը, ողջունեց նախաձեռնությունը՝ կաևորելով Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների ճանաչումը: Պրոֆեսոր, Ֆլորիդայի համալսարանի քոլեջի միջազգային իրավունքի դոկտոր Գանիբալ Թրեվիսը ներկայացրեց Մերձավոր Արևելքին վերաբերող խնդիրները: Իսկ Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչ Դանիել Քուշակյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական ասպեկտները:

Միջոցառման շրջանակներում մասնակիցները խորհրդանշական քայլերթ կատարեցին, յուրաքանչյուրը կրում էր արևածաղիկ՝ խորհրդանշելով Ցեղասպանության զոհերին: